Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին

«Ծառուկյան» դաշինքը չի մասնակցի Երևանի ավագանու ընտրություններին
07.04.2017 | 10:37

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ «Ծառուկյան» դաշինքը մի քանի օր տևած քննարկումներից հետո որոշել է չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Քննարկումների արդյունքում չեն կարողացել համաձայնության գալ ավագանու ցուցակը գլխավորող թեկնածուի հարցի շուրջ:

2009-ին և 2012-ին ԲՀԿ-ն չի կարողացել հաղթելու համար Երևանում անհրաժեշտ թվով ձայներ հավաքել: Ոչ «մաքուր երևանցի» Հարություն Քուշկյանը, ոչ 2012-ին Վարդան Օսկանյանը չկարողացան լուծել այդ խնդիրը:

Դիտվել է՝ 1285

Մեկնաբանություններ